Բացել լրահոսը Փակել լրահոսը
Handipum_PN_um_28.05.19.5ced4c22d5e39
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել առաջնագծում տիրող իրադրության ջանքերի համար

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին,  Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման մեկնարկին բանակի հրամանատարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, շնորհակալություն հայտնել վերջիններիս առաջնագծում տիրող իրադրության կայունացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար, այնուհետև անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տիրող ներկա իրավիճակին:

Վերջում բանակի հրամանատարը պատասխանել է համանախագահներին հետաքրքրող հարցերին:

 

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն