Բացել լրահոսը Փակել լրահոսը
53c3544aa627716951167ec4806c438d (1)
A A
Հասարակություն

Անտառից բռնել է բու և այն վաճառել 10 000 դրամով

Օրերս «Econews.am» բնապահպանական կայքում հրապարակվել էր «Ահազանգ. վայրի բնությունից բռնված գիշատիչ թռչուններն ազատ վաճառքի առարկա» վերնագրով հոդվածը, ըստ որի Մհեր Աղաջանյանը Ալավերդի քաղաքից վաճառում է բու տեսակի թռչուն, 1 հատը 10.000 դրամով և ասում, որ այն բռնել է անտառներից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, նույն օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մհեր Աղաջանյանը հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ մայիսի 22-ին ժ.12.00-ի սահմաններում, իրենց բակում գտնվող «Կիպարիս» տեսակի ծառի տակ հայտնաբերել է ծառի վրա գտնվող թռչնի բնից ընկած 2 հատ բվի ձագ, բռնել է նրանց և իր անվամբ գրանցված կայք էջում վաճառքի հայտարարություն տեղադրել, բվի յուրաքանչյուր ձագի համար սահմանելով 10.000 դրամ գին, սակայն մայիսի 24-ին համացանցում կարդալով «Հայկական բնապահպանական ճակատ» խմբի քննարկումներն իր հայտարարության վերաբերյալ, գիտակցելով իր արարքի լրջությունը, նույն օրը բվերին բաց է թողել բնության գիրկը՝ նշված գործընթացը տեսանկարահանելով իր բջջային հեռախոսով: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ոստիկանություն