A
A
Քաղաքապետարանին թույլատրվել է թմրեցնել շներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությունից կենդանիների թմրեցման համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հավաստագիր է ստացել: Արդյունքում՝ նախորդ շաբաթ արդեն իսկ 62 շուն է ստերջացվել: Առաջիկա շաբաթներին քանակը կավելանա. նախատեսվում է աշխատանքները կազմակերպել նաև երկհերթ գրաֆիկով: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։