A
A
Միջոցներ են ձեռնարկվում պարզելու «Բագրատաշենի» անցակետում ստեղծված իրավիճակը. ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում քաղաքացիների ունեցած դժվարությունների հանգամանքները պարզելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ:
Պաշտպանի հանձնարարությամբ՝ իրավասու մարմինների հետ իրականացվում են աշխատանքներ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով:
ՀՀ ՄԻՊ
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ քննություն է կատարվում Բագրատաշենի մաքսակետում քաղաքացիներին բռնի կերպով արգելափակելու լուրերի մասին։