Կին դատապարտյալներն իրենց ուժերն են փորձել 7 մարզաձևում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ համատեղ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ կայացավ զանգվածային մարզական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 7 մարզաձևում՝ 30մվազք, հեռացատկ, բազկամարտի մրցաշար, սեղանի թենիս, դարթս, շաշկի և վոլեյբոլի մրցաշար:
Միջոցառման կազմակերպիչները, նախքան միջոցառման մեկնարկը, հանդես եկան ողջույնի խոսքով՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը դատապարտյալ կանանց վերասոցիալականացման և զբաղվածության ապահովման գործում:
Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և հուշանվերներով, իսկ վոլեյբոլի մրցաշարում կինդատապարտյալների «Լուսավոր» թիմը, հաղթելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների թիմին, գրավեց 1-ին տեղը և պարգևատրվեց գավաթով:
Միջոցառման ավարտին կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատությանգնդապետ Արմեն Դաշյանը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես ընդառաջել և օժանդակել անազատության մեջ գտնվող կանանց ոգեշնչող և նրանց զբաղվածությունն ապահովող նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը:
Իրենց երախտիքի խոսքն ասացին նաև կին դատապարտյալները՝ նշելով, որ այս միջոցառումների շարունակականությունը կօգնի իրենց մշտապես զգալ հասարակության և արտաքին աշխարհի անբաժան մասնիկ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին