Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գասպարին ոստիկանությունից եկել է դատարան (տեսանյութ)

Քիչ առաջ դատարան եկավ նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը ոստիկանությունից է եկել այստեղ։ Նա ոստիկանությունում նոր բացատրություն է տվել։

Հիշեցնենք, որ երեկ դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի  աջակիցները հարվածել էին նրան։ Նա աջ աչքի անկյունում վնասվածք էր ստացել։ Գասպարին լրագրողներին հայտնեց, որ քրեական գործ չի հարուցվել։ Նա նաև հավելեց, որ երեկ նաև իր հեռախոսն էր անհետացել, ապա գտնվել։

Գասպարիի կարծիքով, հեռախոսը գողացել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ «Ինձ ասացին, որ հեռախոսը գտել են դատարանի բակից»,- ասաց Գասպարին։