A
A
Գաբրիել Սարգսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց Դուբայի մրցաշարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Դուբայում կայացած արագ շախմատի միջազգային մրցաշարում:
Վերջին, 9-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի գրոսմայստեր Էլմար Մագերամովի հետ: Այդպիսով, նա վաստակեց 7,5 միավոր եւ միայնակ գրավեց 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ադրբեջանի ներկայացուցիչ Գադիր Գուսեյնովը, որը միայն Գաբրիել Սարգսյանի հետ պարտիայում կես միավոր կորցրեց, իսկ մնացած 8 հանդիպումներում հաղթանակ տարավ: