Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգեւավճարներ՝ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցներին

Հասարակություն
erevani-qaxaqapetaran

Երեւանի քաղաքապետարանի եւ  վարչական շրջանների աշխատակիցները պարգեւավճարներ են ստացել։

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝
  2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողականպարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար՝ Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակիցներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին` համաձայն հավելված հ.1-ի և հավելված հ. 2-ի»,-ասված է  հրամանում։

Պարգեւավճար  ստացել են  գործավարը. հավաքարարը, պահակը, վարորդը։ Ցուցակում չկան վարչության պետերը, տեղակալները։ Ընդհանուր  գումարը կազմում է 256.256.400 դրամ։

Ի դեպ, երեկ Ավագանու նիստի օրակարգից հանվեց աշխատավարձերի բարձրացման հարցը։