Հաղթանակի զբոսայգում սկսվել է տոնական միջոցառումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաղթանակի զբոսայգում՝ Եռատոնին նվիրված միջոցառմանը մասնակցում եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Կառավարության անդամները, նաև ԱԱծ-ը պետը և ՊԵԿ նախագահը։
Լրագրողների հետ զրույցում նախագահը ընդգծեց, որ մեր հաղթանակները առանձնահատուկ են, որովհետև դրանք մերն են։
«Խորհրդային միությունից մասնակցում էր 600 000 հայ, շատերը չվերադարձան։ Սակայն այդ հաղթանակին մասնակցում էր նաև ողջ հայ ժողովուրդը սփյուռքից։ Եվ Միջին արևելքում և Միացյալ նահանգներում և Եվրոպայում հսկայական գումարներ էին ուղարկում աջակցելու Խորհրդային բանակին, որովհետև վտանգի էր դրված հայկական պետականությունը։ Նույնը պատահեց նաև Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք՝ բոլորս վտանգի պահին ուղղորդվում է և թիրախը դառնում է հաղթանակը»,- ասաց Արմեն Սարգսյանը։