Բացել լրահոսը Փակել լրահոսը
5645355-R3L8T8D-650-tumblr_mur2gmozoO1rp1d1qo1_1280
A A
Հասարակություն

Կենդանաբանական այգու տնօրենին Կարմիր գրքում գրանցված կենդանի որսալու թույլտվություն չտրամադրվեց

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի  բավարարել Ռուբեն Խաչատրյանի խնդրանքը թույլ տալ բնությունից կարմիրգրքյան կենդանիներ որսալ։  Նախարարությունը
այս  տեղեկատվությունը փոխանցել  է  ի պատասխան «Էկո-մեդիա» ցանցի հարցման։

Պատասխանը ստորեւ

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն
պարոն Ռ.Խաչատրյանին

Հարգելի պարոն Խաչատրյան
Ի պատասխան Ձեր 2019 թվականի ապրիլի 11-ի N19/33 գրության՝ հայտնում եմ, որ բնապահպանության նախարարությունը 18.04.2019 թվականի N 4/22.1/40347-19 գրությամբ դիմել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակներ վայրի բնությունից բռնելու թույլտվություն ստանալու խնդրանքի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում ստանալու նպատակով:


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 25.04.2019 թվականի N2459-339 գրությամբ ներկայացրել է մասնագիտական դիրքորոշում:


Բնապահպանության նախարարությունը Ձեր խնդրանքին կարող է անդրադառնալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական դիրքորոշմամբ ներկայացված վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունների, առողջության և կյանքի անվտանգության, անազատ պայմաններում պահելու վայրից կենդանիների փախուստը բացառելու, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներում ներգրավվող արհեստավարժ և որակավորված մասնագետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության առկայության դեպքում: