Բացել լրահոսը Փակել լրահոսը
hqc
A A
Հասարակություն

Մարտի 1-ի գործով նյութերի արտահոսքի աղբյուրը ստուգվում է

Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով նախաքննական նյութերի արտահոսքի աղբյուրը ստուգվում է։ Այս մասին  «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Երեկ այս  գործից մոտ 300  էջ ուղարկվել  էր լրատվամիջոցներին ։

Հիշեցնենք, որ երբ   մարտի 16-ին արդեն մի քրեական գործ է հարուցված նույն գործով  արտահոսքի   պատճառով։  Մասնավորապես, մամուլում հայտնվել էին Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

ՀՔԾ-ն էլ, նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 16.03.2019թ.-ին հարուցել էր քրեական գործ: