A
A
Հայկական ձկնամթերքում սահմանին մկնդեղի ավելցուկ չի եղել. ՍԱՊԾ
Հայաստանից ձուկ արտահանող երկու՝ PROTEIN ARMAN JONOUB CO և «Ֆիշ-կա» ընկերությունների արտադրանքում հայտնաբերվել է մկնդեղի ավելցուկ։
Ռոսսելխոզնադզորը տեղեկացնում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված ձկնամթերքում հայտնաբերվել են ԵԱՏՄ նորմերի ու պահանջների անհամապատասխանություններ։ Նույնը հայտնաբերվել է նաեւ Չինաստանից եւ Ղազախստանից արտահանված ձկնամթերքում:
Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք տեղյակ են հրապարակմանը եւ ռուսական կողմից նոտայի են սպասում:
Անուշ Հարությունյանը հայտնեց նաեւ, որ հայկական սահմանն անցնելիս արտադրանքը որեւէ խնդիր, անհամապատասխանություն չի ունեցել: