Քաղաքացիները՝ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարվա մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին։ «Ա1+»-ը հարցումներ անցկացրեց քաղաքացիների շրջանում։
Քաղաքացիների մի մասի կարծիքով մեկ տարին քիչ ժամանակ է մեծ փոփոխությույնների համար, սակայն վստահ են, որ մեկ տարվա ամենամեծ փոփոխությունը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Քաղաքացիներիը վստահ են, որ պետք է տնտեսական փոփոխություններ իրականացնել, որպեսզի իրենց սոցիալական վիճակը բարելավվի։
«Ինչ վերաբերում է դժգոհությունների, ապա դա հետհեղափոխական շրջանում բնորոշ է բոլոր երկրներին։ Պետք է հասկանալ, որ թեև ունենք մեծ ակնկալիքներ, սակայն անմիջապես չեն կարող ամբողջը իրականանալ»,- նշում է քաղաքացին։
Իսկ մյուս քաղաքացին ավելացնում է. «Ես սպասում էի, որ փոփոխությունները կլինեն ավելի մեծ քայլերով այն թալանչները որ երկիրը թալանեցին նրանց գումարները կբերեն բյուջեն»։