Նիկոլ Փաշինյանը «Իմ մարմինն անձնական է» աղմուկ հանած գրքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄինչ լրագրողների հետ հանդիպման գալը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է ընթերցել «Իմ մարմինն անձնական է» աղմուկ հանած գիրքը, որն իրեն էլեկտրոնային տարբերակով էին ուղարկել:
«Ես մասնագետ չեմ այդ ոլորտի, որպես քաղաքացի, ամեն տարի Հայաստանում մանկապղծության դեպքեր են տեղի ունենում, եւ դա յան պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում: Ես գիրքը վերցրի ու կարդացի, ուզում էի հասկանալ, թե իրականում ինչ է այդտեղ գրված: Գրքում երեխային բացատրում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասում էր, որ մայրիկս, հայրիկս, եղբայրս, քույրս ինձ համբուրում են, դա նորմալ է: Ասում էր, որ ինչ որ օտար քեռիներ, որ ինձ համաբուորւմ են, դա այդքան էլ հաճելի չէ: Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ ուրիշ մարդիկ իրեն համբուրում են, իրեն այդքան էլ հաճելի չէ, ես զգում եմ, դա տեսնում եմ: Ես տեսա, որ մեղադրանք կա այլասերվածության մեջ, մեր երեխաները մեծանում եմ, հասնունանում են եւ հասուն կյանք են մտնում, իրենք որտեղի՞ց են դրանք իմանում, մենք հարց տվել ենք՝ որտեղից են իմանում, փողոցից իրարից լսելով, թաքուն ինտերնետում իրենց տարիքի համար արգելված, չնախատեսված ֆիլմեր նայելով, կներեք, պոռնո կայքերից թաքուն օգտվելով, սա մեզ չի մտահոգում, ես մասնագետ չեմ, կարող է, ես սխալվում եմ: Ես, որ կարդացի դա, ոչ մի արտառոց բան չկա»,-ասաց վարճապետը:
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել բոլոր նրանց, որոնք կարծում են, որ դա այլասերվածություն է:
«Եթե այլասերվածություն է, պետք է արմատախիլ անել, բայց եկեք հասկանանք՝ դա ինչ է: 70 մանկապղծության դեպք: Հայաստանում, կա կուլտուրա, որ թոթովախոս երեխաներին հայհոյանք են սովորեցնում, հյուրը գալիս է, ասում է՝ մի հատ հայհոյի, երեխան էլ՝ ես քո սենցն ու նենցը... հա, հա, հա, հա: Ոչ մեկ չի ասում՝ այս երեխային այլասերում եք, ուրախանում են, վեր են կենում, կենաց են խմում: Երբ երեխային բացատրում ես՝ հարաբերությունների ինչ դիստանցիաներ կարող են լինել, որ ինքը ունի անհատական դիստանցիա, որը նույն քան անձեռնմխելի է, որքան հասուն մարդու, դա համարում են այլասերվածություն»,- նշեց Փաշինյանը: