Բացել լրահոսը Փակել լրահոսը
59188982_440332690052142_6085632405442396160_n
A A
Հասարակություն

Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: Բաժնի ստեղծումը, գործունեության կազմակերպումն ու պլանավորումը իրականացվելու է Մատենադարանի աջակցությամբ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքի հրավերով սույն թվականի մայիսի 5-ից հունիսի 5-ը Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանն ու Էմմա Սարկիսովան կգործուղվեն Երուսաղեմ, որտեղ կմասնակցեն վերականգնման բաժնի ստեղծմանը, կկատարեն հավաքածուի մշտադիտարկման, ամրակայման, բուժման և վերականգնման աշխատանքներ՝ ներգրավելով տեղի աշխատակիցներին:

Մատենադարանի վերականգնողները վերջիններիս համար կանցկացնեն #վարպետությանդասընթացներ: