Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աշոտ Մելիքյան, Բորիս Նավասարդյան
A A
Հասարակություն

Ազատ, բայց թիկունքում՝ քաղաքական ուժ (տեսանյութ)

Գործող  իշխանությունը ի տարբերությամբ նախորդի, չի միջամտում լրատվամիջոցների գործունեությանը, -ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա կարծիքով՝ իշխանության կողմից անգամ, երբ առանձին  հայտարարություններ է արվում, ապա դրանց չի հետևում լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ  լծակների կիրառում:

Մամուլի ասուլիսին մասնակցող Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս   Նավասարդյանը դեռեւս նկատում է ազդեցություն մամուլի վրա։

 «Եթե խոսում ենք, որ ապրում ենք փոփոխված  Հայաստանում, ապա լրատվամիջոցները որպես հանրային կառույց ևս պետք է փոխվեն: Սակայն մենք տեսնում ենք որ հայաստանյան լրատվամիջոցները, թեև  գործում են ավելի ազատ պայմաններում, սակայն լրատվամիջոցների վրա առկա է  քաղաքական ազդեցություն: Այժմ լրատվամիջոցները, ծառայում են ոչ թե հանրությանը, այլ նեղ քաղաքական խմբերի»,-ասում է  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։  

Նա կարևոր է համարում նաև լրատվամիջոցների սեփականության ֆինանսական թափանցիկութան ապահովվումը, սակայն  պետք է այնպիսի լուծումներ գտնել, որ չվնասի լրատվամիջոցներին: