Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport shirak - ararat
A A
Սպորտ

«Շիրակը» սեփական դաշտում ջախջախեց «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի հետնապահ «Արարատին»:

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գրավել դարպասը, իսկ ահա երկրորդում շիրակցիները երեք անպատասխան գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:0: Տանտերերի կազմում աչքի ընկան Մուսա Բակայոկոն, Արտյոմ Գեւորգյանը եւ Արամ Մուրադյանը:

«Շիրակն» այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր եւ մոտեցավ 5-րդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ին, որը վերջին երեք խաղերում երկու պարտություն է կրել:

Հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիր Երեւանի «Արարատը» կրեց հինգերորդ անընդմեջ պարտությունը եւ 15 միավորով շարունակում է եզրափակել աղյուսակը: