Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess reykyavik
A A
Սպորտ

Տիգրան Լ. Պետրոսյանը Ռեյկյավիկ Օփենի առաջատարների մեջ 6-րդը ճանաչվեց

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Իսլանդիայում ավարտված շախմատի Ռեյկյավիկ Օփեն միջազգային մրցաշարում:

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ եւս յոթ շախմատիստների հետ բաժանեց 1-8-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուն: Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց 6-րդ տեղը: Նա կստանա 450 եվրո պարգեւավճար:

Մեր մյուս երկու շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննսիյանն ու Սերգեյ Մովսեսյանը, 6,5-ական միավորով բաժանեցին 8-18-րդ տեղերը, սակայն լրացուցիչ հաշվարկով գրավեցին 9-րդ եւ 10-րդ տեղերը, որի շնորհիվ պարգեւատրվեցին 350-ական եվրոյով:

Հավելենք, որ մրցաշարի շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացրած Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, գրավել է 3-րդ մրցանակային տեղը: