Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport liana shtanga
A A
Սպորտ

Լիաննա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ

Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եւս մեկ մեդալ նվաճեց:

Կանանց 81 կգ քաշային կարգում հանդես եկող Լիաննա Գյուրջյանը երկամարտում գրավեց 4-րդ տեղը՝ ցույց տալով 217 կգ (97+120) արդյունք: 17-ամյա մարզուհին, այնուամենայնիվ, առանց մրցանակի չմնաց: Նա հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Այսօր մրցահարթակ դուրս կգա նաեւ մեր 87 քաշային ծանրորդուհի Տաթեւ Հակոբյանը: