Բացել լրահոսը Փակել լրահոսը
art1
A A
Մշակույթ

Եկմալյանը հնչեց Մոսկվայի կամերային երգչախմբի կատարմամբ

Մեկնարկեց «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Համերգի բացմանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Մինինի ղեկավարած Մոսկվայի կամերային երգչախմբի կատարմամբ հնչեց Եկմալյան:


Հայաստանում են հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ: Կանցկացվեն վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ: Փառատոնի շրջանակում  կլինեն բացառիկ մենահամերգներ:

«Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

Կազմակերպիչների որոշմամբ լսումներն այս տարի կանցնեն ոչ միայն Գյումրիում, այլև մարզերում, նաև Արցախի Հանրապետությունում: 

Ապրիլի 16-ին Երևանում կկայանա «Մշակույթների երկխոսություն» 13-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: