Հայաստանի 5 շախմատիստուհիներ Թուրքիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Անթալիա քաղաքում այսօր կմեկնարկի կանանց շախմատի 2019թ Եվրոպայի անհատական առաջնությունը:
Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 32 երկրների 130 շախմատիտուհի, այդ թվում 64 գրոսմայստեր: Հայաստանից հանդես կգան 5 շախմատիստուհի՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, միջազգային վարպետներ Մարիա Գեւորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Մ. Սարգսյանը:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 14:15-ին տեղի կունենա առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ժամը 15:00-ին կմեկնարկի 1-ին տուրը: Մեր շախմատիստուհիներին վիճակահանությամբ բաժին են հասել այսպիս մրցակիցները:
Վիկտորիա Ռադեւա Բուլղարիա - Էլինա Դանիելյան
Լիլիթ Մկրտչյան – Միրեյա Ռեպրեսա Իսպանիա
Մարիա Գեւորգյան – Եկատերինա Աթալիկ Թուրքիա
Սիրանուշ Ղուկասյան – Յոլանտա Զավադսկա Լեհաստան
Աննա Մ. Սարգսյան – Դեֆնե Շադե Թուրքիա
Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11-րդ տուրով: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է: Շախմատիստուհիներն այս առաջնությունում կվիճարկեն ոչ միայն մրցանակային տեղերը, այլեւ 2020թ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության 14 ուղեգրերը: