Բացել լրահոսը Փակել լրահոսը
Berberyan Hrach9
A A
Հասարակություն

Իմաստը չեմ տեսնում «Սպայկայի» տնօրենի ձերբակալության. Բերբերյան (տեսանյութ)

Գյուղատնտեսության համար տարին բարեհաջող է: Եթե ապրիլի վերջին ցրտահարություն չլինի ապա, ծիրանի բերքը առատ կլինի: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ՝ ոռոգման համակարգում իրավիճակը նույնպես լավ է: Եթե կառավարությունը կարողանա ՀԵԿ-երի հետ կապված այդ տենդեցը պահել՝ ջրի խնդիր չի լինի:

«Բայց կարծում եմ, ինչպես միշտ, ժամանակը կգա, էլի կգնան Սևանից ջուր կվերցեն, շատ հեշտ ճանապարհը գտել են»:

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալությունը անհիմն է համարում Հրաչ Բերբերյանը: «Իմաստը չեմ տեսնում Սպայկայի տնօրենի ձերբակալության: Այդ մարդը ի՞նչ պիտի անի, թողնի փախնի Հայաստանից, թե խոչընդոտի քննությանը: Կարծում եմ լուրջ անձնավորություն է:

Հայտարարությունները, թե «Սպայկան» մթերում չի իրականացնի, Բերբերյանը տեղին չի համարում: «Կգա, կաշխատի, խելոք մթերում կանի, որովհետև գիտի՝ շուկան դատարկ չի լինում: Եթե ինքը չաշխատեց, երկրորդը, երրորդը կաշխատեն»: