Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտ. Դավիթ Սաֆարյանը պարտվեց, Վազգեն Թեւանյանը՝ չներկայացավ մարտին

Սպորտ
sport-safaryan

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները չկարողացան հաղթել սփոփիչ մարտերում եւ դուրս մնացին բրոնզե մեդալի համար պայքարից: 65 կգ քաշային կարգում Վազգեն Թեւանյանը չի ներկայացել Բելառուսը ներկայացնող Հուսեյն Շախբանովի հետ մրցամարտին, իսկ ահա 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը 1:7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդրասուլ Գազիմագոմեդովին եւ ավարտել ելույթները: Այսօր պայքարի մեջ են մտել նաեւ մեր մնացած ըմբիշները: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք ըմբիշ Ռեչեպ Տոփալի հետ: Իսկ ահա 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը եւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պարտվեցին իրենց առաջին մրցակիցներին եւ դուրս մնացին պայքարից։ 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի լատվիացի Դմիտրիս Միխայլովսի հետ։