Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ազգային ժողովում մեկնարկել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ներառված է Ոստիկանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքների նախագծեր։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է կարգավորումներ քրեական դատավարության մասնակիցների գույքի և անձի պաշտպանության վերաբերյալ, այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը գործում առկա տվյալների հիման վրա որոշում է կայացնելու կիրառել պաշտպանության միջոցներ: Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ընդգծեց, որ մինչ օրս պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանված չի եղել, ինչի արդյունքում պաշտպանության միջոցներն ըստ էության կիրառվում էին պրակտիկայում ձևավորված ինչ-որ կանոնների համաձայն: Այդպիսով, կառավարությունն առաջարկում է պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանվի կառավարության որոշմամբ: Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացավ: