«Բարսելոնայի» 1500 երկրպագուներ հրաժարվել են մեկնել Մանչեսթեր
Իսպանական «Բարսելոնան» կտրուկ բարձրացրել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղի անգլիական սեկտորի տոմսերի գները: Մեկ տոմսն արժե 102 ֆունտ սթեռլինգ: Դա ավելի շատ վնաս է հասցրել հենց «Բարսելոնայի» երկրպագուներին, քանի որ անգլիական ակումբը նույնպիսի գին է հաստատել նաեւ իսպանացի երկրպագուների համար: Արդյունքում, կատալոնյան թիմի 3500 երկպագուներից 1500-ը հրաժարվել են իրենց տոմսերից: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը», հակառակը, իր երկրպագուներին զեղչով է վաճառել պատասխան խաղի տոմսերը՝ իր բյուջեից վճարելով տոմսերի արժեքի 25 տոկոսը: Այդպիսով, Բարսելոնայում անգլիական ակումբը կունենա 4500 աջակից: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա» խաղը կկայանա ապրիլի 10-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ ապրիլի 16-ին: