Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես «Քաղաքացու օր»․ ԱԺ-ն օրենքն ընդունեց
Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 9-ին շարունակում է արտահերթ նիստը, որի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Ազգային ժողովը երկրորդ ըթերցմամբ և ամբողջությամբ ձայների 107 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Երկրորդ և ամբողջությամբ ձայների 97կողմ, 3 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց նաև Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ձայների 107 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ և ամբողջությամբ ընդունվեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովի հաջորդ նիստը կկայանա ապրիլի 16-ին: