«Ոսկե ծիրան» կինոդպրոց
Աջակցիր «Ա1+»-ինՈՍԿԵ ԾԻՐԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԴՊՐՈՑ
«Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցը հայտարարում է 2009-2010թթ ընդունելություն: Մասնակցության հայտեր կարող են ներկայացնել ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, հնչունային օպերատորներ և պրոդյուսերներ:
Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի ամսին: Առաջին դասընթացը կվարի հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Դիմել կարող են`
- երիտասարդ մասնագետներ համապատասխան բուհական կրթությամբ
- մասնագիտական ԲՈՒՀ-երի ավարտական կուրսի ուսանողներ (միայն ԲՈՒՀ-ի ռեկտորատից կինոդպրոցի դասընթացների մասնակցելու թույլտվություն ունենալու դեպքում)
- անհրաժեշտ նախապայման է ունենալ առնվազն մեկ կարճամետրաժ ֆիլմում աշխատելու փորձ
- անգլերենի իմացությունը ցանկալի է:
Ընդունելությունը` հարցազրույցով:
Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը, որը կարող եք գտնել www.gaiff.am կայքից կամ ստանալ էլ-փոստով: Լրացված հայտը ուղարկել [email protected], իսկ ֆիլմի տեսասկավառակը (DVD) «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոց, #3 Մոսկովյան փողոց, 0001, Երևան, Հայաստան հասցեով` «Կինոդպրոցի ընդունելության հայտ» վերտառությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-10-42:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2009-ի օգոստոսի 20-ը: