Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեմադրվում է «Դոն Ժուանը»

Մշակույթ

1983թ. Մոցարտի օպերաներից եւ ոչ մեկը չի բեմադրվել Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս բացը որոշել են լրացնել ՀՀ եւ Վրաստանի մշակույթի նախարարությունները` հուլիսի 30-ին եւ 31-ին աջակցելով «Դոն Ժուան» օպերայի պրեմիերայի ներկայացմանը:

Սա հայ-վրացական համատեղ ծրագիր է, որը առաջին անգամ կիրականացվի Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիական թատրոնի եւ Վրաստանում գրանցված «Րեդ Լեբ» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Օպերայի բեմադրող դիրիժորը կլինի ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, իսկ դիրիժորը` Հարություն Արզումանյանը: Ներկայացմանը մանսակցում են նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմաիական թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախումբը:

Ինչ վերաբերում է բեմի ձեւավորմանն ու զգեստներին, ապա այս պատասխանատու գործը ստանձնել է վրացական կողմից նկարիչ Իրինա Գաչեչիլաձեն, որը նաեւ ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է: