Քարոզարշավի մշակութային հատվածը
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին անգամ հյուրախաղերով Հայաստանում է Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը:
Մայիսի 22-ին Սունդուկյանի անվան ազգային թատրոնի բեմում նրանք կներկայացնեն «Վրեժ կլուծեմ սիրով» բեմադրությունը:
«Ներկայացումը Փարաջանովի երազների մասին է: Այս բեմադրությունը ստեղծված է նրա վերջին «Խոստովանանք» կինոսցենարի հիման վրա: Այսօրվա հոգեբանության, ժամանակակից հանդիսատեսի հոգեբանության, տրամադրության, գույների մասին է այդ ներկայացումը»,- ասաց Փարաջանովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի, ինչպես նաեւ նույնանուն մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն:
Դերասանների մեծամասնությունը ռուսներն են, սակայն կան նաեւ հայ խաղացողներ, ներառյալ գլխավոր դերակատարը:
Ի դեպ, թատրոնը հրավեր ստացել է Երեւանի քաղաքապետարանի' մասնավորապես Գագիկ Բեգլարյանի կողմից: Մուտքը հրավիրատոմսերով է:
«Հայաստանը ավելիին էր արժանի»
«Եվրատեսիլին» ինչո՞ւ Ինգա եւ Անուշ Արշակյանները ցածր հորիզոնական զբաղեցրեցին:
«Եվրատեսիլը միայն մրցույթ չէ: Նա կրում է նաեւ քաղաքական, կազմակերպչական մեծ նշանակություն: Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր, որ ներկայացնում է իր ներկայացուցիչներին այդպիսի մասշտաբային մրցույթներում, նա պետք է նաեւ մեծ մակարդակ ունենա կազմակերպչական առումով»,- կարծում է Վլադիմիր Գաբբեն:
Ըստ նրա' քույրերի ելույթը ուներ բարձր մակարդակ, եւ նրանք արժանի էին ավելի բարձր տեղի: