Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաժշտական երեկո

Մշակույթ

Նյու-Յորքում Սրբոց նահատակաց Ազգային վարժարանի` արդեն ավանդույթ դարձած «Ժառանգությունների շաբաթ» երաժշտական երեկոներն են:

Երեկոյի ընթացքում նախադպրոցական,միջին և ավարտական դասարանների շնորհալի սաները ներկայացնում են իրենց նախընտրած թեմաները` փոքրիկ «գիտական» աշխատանքների տեսքով:Թեմաների եզրափակումը ավարտվում է երաժշտական ծրագրով,որի ընթացքում հնչում են մանկական երգչախմբի կատարմամբ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ի դեպ, այս տարի երաժշտական երեկոյի պատվավոր հյուրն էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ,արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը`իր տիկնոջ հետ,որոնք իրենց շնորհավորական ուղերձը հղեցին վարժարանի սաներին:

Ռոբերտ Կարապետյան
Նյու-Յորք