Մեկնարկում է Կաննի միջազգային կինոփառատոնը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր երեկոյան կմեկնարկի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնը եւ այն կյուրընկալի համաշխարհային աստղաբույլը: Արդեն հաստատված անուններից են փառատոնի ժյուրիի նախագահ դերասանուհի Իզաբել Յուպերը, ժյուրիի անդամ Պաուլո Սորենտինո, արձակագիր Հանիիֆ Քուրեյշին, Ասիա Արջենտոն:
Մինչեւ մայիսի 24-ը տեւող կինոփառատոնում այս տարի մաստեր կլասներ կանցկացնի Ժան Պիեռի եւ Լյուք Դարդեն ռեժիսորների զույգը, ովքեր կկիսվեն համաշխարհային կինոձեռքբերումների իրենց հաջողակ պատմություններով, ինչպես նաեւ կանրադառնան իրեն "Խոստում"/The Promise (1996)/ սկանդալային ֆիլմին:
Փառատոնի « Դասականներ» հատվածը կղեկավարի աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզը, հատուկ հյուրերի շարքում կլինի մեր հայրենակից Շարլ Ազնավուրը : Հատկանշական է, որ այս տարի փառատոնի բացումը կլինի ոչ մրցույթային' անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը կոչվում է «Վերև» եւ պատմում է թոշակառուԿառլ Ֆրեդրիկսենը, ով մանկուց երազել է ճանապարհորդել էկզոտիկ երկրներով եւ ով երազանքը իրականացնում է մեծ հասակում, անսովոր պայմաններում' օդապարիկներին ամրացված թռչող տան մեջ ութամյա Ռասելի ընկերակցությամբ: Ի դեպ, մուլտֆիլմի ռուսական կրկնօրինակման մեջ հերոսին հնչունավորել է դերասան Արմեն Ջիգարխանյանը :
Կաննի այս ակնհայտ ֆավորիտներից են Քվենտին Տարանտինոյի «Պատվազուրկ սրիկաները» եւ Պեդրո Ալմոդովարի «Փշրված գրկախառնումներ» ֆիլմերը, իսկ այս ֆիլմերի գլխավոր դերակատարներն են Պենելոպա Կրուսը, Բրեդ Փիթը եւ այլ աշխարհահռչակ աստղեր: Նշենք, որ այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկային պետական մակարդակով կմասնակցի նաեւ Հայաստանը: