Ինգան եւ Անուշն անցան եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ին
Անուշ եւ Ինգա Արշակյան քույրերը Հայաստանը կներկայացնեն «Եվրոտեսիլ-2009» ամենամյա երգի մրցույթի եզրափակիչում:
Կեսգիշերին նրանք ելույթ ունեցան «Եվրատեսիլ-2009» ամենամյա երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլում եւ քվեարկությամբ դուրս եկան եզրափակիչ:
Կիսաեզրափակիչի առաջին փուլին մասնակցում էր 18 երկիր, որից սակայն միայն 10-ը հնարավորություն ունեին անցնել եզրափակիչ:
Նշենք, որ եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 16-ին: Ի դեպ, բացի Հայաստանից եզրափակիչ փուլ անցան ևս ինը երկրի ներկայացուցիչներ` Թուրքիան, Պորտուգալիան, Մալթան, Ռումինիան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան, Իսրայելը, Ֆինլանդիան և Իսլանդիան:
Երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 14-ին, հանդես են գալու Խորվաթիան, Իռլանդիան, Լատվիան, Սերբիան, Լեհաստանը, Նորվեգիան, Կիպրոսը, Սլովակիան, Դանիան, Հունգարիան, Ադրբեջանը, Հունաստանը, Լիտվան, Մոլդովան, Ալբանիան, Ուկրաինան, Էստոնիան, Նիդերլանդները:
Ըստ օրակարգի, եզրափակիչում ելույթ են ունենալու «Մեծ քառյակի» երկրները: Դրանք են` Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը եզրափակիչ է անցնում ինքնըստինքյան, քանի որ վերջինս «Եվրատեսիլ 2008»-ի հաղթող է: