ԿԿԱՏԱՐԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱրամ Խաչատրյանի անվան համերգասրահում վաղը կկայանա Ստամբուլի «Սայաթ-Նովա» եւ «Քարդեշ Թուրքյուլեր» համույթների համերգը:
Այն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի աջակցության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության շնորհիվ: Դեկտեմբերի 13-ին համույթները ելույթ կունենան Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակութային պալատում:
«ՍայաթՆովա» երգչախումբը եւ «Քարդեշ Թուրքյուլեր» համույթը կներկայացնեն թուրքական, հայկական, քրդական, վրացական, արաբական, գնչուական երաժշտական համարներ:
«Քարդեշ Թուրքյուլերը» ստեղծվել է 1993 թ. որպես Բողազիչի համալսարանի ժողովրդական արվեստի ակումբ, որի նպատակն էր ներկայացնել Թուրքիայում բնակվող ժողովուրդների երաժշտական ժառանգությունը ` իրենց ազգային լեզուներով: Ի սկզբանե նրանք կատարում էին թուրքական, քրդական, ադրբեջանական եւ հայկական երգեր:
«ՍայաթՆովա» երգչախումբը ստեղծվել է 1971 թ. ապրիլի 24-ին` Ստամբուլի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հովանու ներքո: Որպես երգչախումբ հանդես գալուց զատ, խումբը նաեւ ուսումնասիրում եւ մեկնաբանում է հայկական ժողովրդական երաժշտությունը: