Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

Մշակույթ

Հայաստանի բնության ու կենդանիների ձայնը «կլսվի» մինեչեւ ապրիլի 20-ը եւ Հայաստանում էկոլոգիական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շարունակական ակցիաներ են նախաձեռնել` բարձրաձայնելու առկա էկոլոգիական խնդիրները: Այսօր ՆՓԱԿ-ում տրվեց նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնող խմբի անդամների խոսքերով նախապատրաստական աշխատանքները տեւել են ամսից ավելի եւ կատարվել են մի քանի մարդկանց էնտուզիազմի ու պատրասկամության արդյունքում: Եվ միայն մի քանի բնապահպանական կազմակերպություններ օգնել են թղթերի ու նկարների բազմացման հարցերում:

Միջոցառումների մեկնարկը բնապահպանական լայնածավալ ցուցհանդեսն էր եւ նկարներում արտացոլված էին Հայաստանի եւ ամբողջ աշխարհի էկոլոգիական աղետը ազդարարող պատկերները:

Կազմակերպիչներից Օվսաննա Հովսեփյանի խոսքերով միայն այս կերպ կարելի է իրազեկել մարդկանց, արթնացնել բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:

Ցուցահանդեսին ներկա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ին ասաց, որ կարեւորում է նմանատիպ նախաձեռնությունը հատկապես հիմա,երբ լռությամբ ապօրինությունների մասնակից ենք դառնում:

Ծրագրով նախատեսված է նաեւ հեծանվաարշավ Երեւանի փողոցներում եւ «Ա1+»-ը նախաձեռնության կազմակերպիչներից հետաքրքրվեց, թե արդյոք մտահոգություններ ունեն ակցիայի արգելելու առումով:

«Իրոք այդպիսի բան մտքներովս անցնում էր եւ մտածում էինք` տարբեր ենթատեքստեր կարող է ստանալ այս ամենը եւ արգելեն, դրա համար հեծանիվներով երթը դրեցինք որքան հնարավոր է ուշ` ապրիլի 20-ին»,-ասաց Հրայր Սավդյանը: Նշեք, որ նախատեսվում է բնապահպանական միամսայակի շրջանում ֆիլմերի դիտում, ռոք համերգ, ծառատունկ: