ՍԻՐՈՒՇՈ՞Ն, ԹԵ՞ ՇՊՌՕՏԸ
Աջակցիր «Ա1+»-ինԿիրակի օրը հայտնի կդառնա, թե ով կճանաչվի 2007 թվականի լավագույն երգչուհի: Այդ անվանակարգի համար մրցում են Սիրուշոն, Շպռօտը, Սոֆի Մխեյանն ու Անի-Քրիստին: Հավանաբար, անվանակարգին կարժանանա հենց Սիրուշոն, ով այս տարի պետք է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Սիրուշոն ամենաերիտասարդ երգչուհին է, ով արդեն մեկ անգամ արժանացել է այս մրցանակին 2005 թվականին: Հիշեցնենք, որ նախորդ 2 տարիների «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող երգիչներ Անդրեն/2006/ եւ Հայկոն/2007/ Եվրոպա ուղեւորվելուց առաջ արժանացել են «Տարվա լավագույն երգիչ» կոչմանը: Այս տարվա լավագույն երգիչ անվանակարգում առաջադրված են Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանն ու Արամեն:
Նշենք, որ այս տարի անվանակարգերում ներառված են ինչպես փոփ, այնպես էլ ժողովրդական, ջազ եւ դասական երաժշտության ներակայացուցիչները: