1,5 ԱՄԻՍ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 30-ից Սերգեյ Փարաջանովը «ցուցադրվում է» Կիեւում: Սերգեյ Փարաջանովն այնտեղ է անցկացրել իր կյանքի մեծ մասը, եւ ընտանիքը մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Ցուցադրությունը ներկայացնում է տարբեր ժանրերի 55 աշխատանք եւ այն պատկերում է Սերգեյ Փարաջանովի աշխարհը:
«Ոչ-ոք նրան հավասար չի, դու նրան բան ես պատմում, իսկ նա դա վեր է ածում վիզուալ պատկերների, կերպարների, Փարաջանովը ինձ համար առաջին ռեժիսորն է աշխարհում, նա մասսայական չի, «Տիտանիկ» չի, որ բոլորը գնան ու նայեն, կարեւորը նրան գնահատում են ամենախոշոր մասնագետները, որոնք գիտեն, թե ինչ է կինոն, եւ սեփական լեզու ունենալը ինչ խնդիր է»,-ասում է Փարաջանովի տուն- թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
«Փարաջանովի արվեստը փակ էր, մարդիկ չէին կարողանում ծանոթանալ, քանի որ բանտում էր նստած, հետո դուրս եկավ, ու նրա անունը չէր տրվում, իսկ ով խելք ու ճաշակ ունի, գնում է նրա ուղղությամբ»,- շարունակում է Զավեն Սարգսյանը:
Փարաջանովի արվեստը Հայաստանից «դուրս է եկել» 55 անգամ: Ինչպես ցուցադրությունների փորձն է ցույց տվել, դրանց ընթացքում մարդիկ հայտնաբերում են նամակներ ու արխիվներ, եւ շատ մարդիկ այդ նամակները նվիրում են թանգարանին:
Ցուցադրությունը տեւելու է մեկ ու կես ամիս՝ մինչեւ մարտի 16-ը՝ նրա ծննդյան օրը:
Ի դեպ, առաջիկայում տպվելու է Փարաջանովի առաջին մեծ ալբոմը, որը բաղկացած է լինելու 150 էջից: