«Եթե բոլոր սրճարանները հանեն՝ կողմ եմ, եթե մի հատ պիտի մնա, ուրեմն դեմ եմ» (տեսանյութ)
Օպերային հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժմանը զուգահեռ, սրճարանատերերն ու աշխատակիցները փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած քննարկումները չի գոհացրել նրանց: «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Մանուկյանը նշում է, որ առաջարկել են 5 տարի տրամադրել, պատճառը մեկն է՝ վարկեր ունեն, որոնք պետք է փակեն: «Երեկվա հանդիպումը ավարտվեց այս նոտայի վրա՝ կքննարկենք քաղաքապետի հետ, ձեզ տեղյակ կպահենք, այսօր առավոտյան տրակտորը տեղյակ պահեց»: Ներկայացրած պահանջների հետ քաղաքապետարանում համամիտ չեն: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը այն տեսակետի հետ, թե իրենք վարկեր ունեն՝ համամիտ չէ: Համոզված է՝ բոլոր սրճարանները գերշահույթ ունեն: Պայմանագրերը լուծարվել են միակողմանի, որի իրավունքը , ըստ Մնացականյանի՝ իրենք ունեն: Որոշ քաղաքացիների կարծիքով քաղաքապետարանի այս որոշումը ճիշտ է: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետին, մեր թաղապետին, որ այս գործը նախաձեռնում են»: Այլ տեսակետ ունեցողներ էլ կան: «Եթե բոլորը հանեն՝ կողմ եմ, եթե մի հատ պիտի մնա, ուրեմն դեմ եմ: Դա արդեն կլինի կողմնապահություն կամ կաշառակերություն»: Մանրամասն՝ տեսանյութում: