Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հոբելյանական հանձնաժողովը գլխավորում է վարչապետ Փաշինյանը

Պաշտոնական
1a746d2059559e6636a8cc38c95df9a1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը, տեղեկանում ենք egov.am կայքից։ Հանձանաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխնախագահ), Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը: