A
A
Ուղիղ. «Արսենալ» - «Բոռնմութ». Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է խաղին (տեսանյութ)
Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կկայանան 28-րդ տուրի հանդիպումները:
Լոնդոնի «Արսենալը», որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում կընդունի «Բոռնմութին»:
Թիմերն արդեն գտնվում են «Էմիրեյթս» մարզադաշտում եւ անմիջականորեն պատրաստվում են հանդիպմանը: Քիչ առաջ մարզիչները հրապարակվեցին կազմերը: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում է:
«Արսենալ» - «Բոռնմութ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: