A
A
Հնդկաստանն ու Պակիստանը միմյանց ավիահարվածներ են հասցրել
Պաշտոնական Պակիստանը հաղորդում է, որ իր օդային տարածք ներխուժած երկու հնդկական ռազմական ինքնաթիռ է ոչնչացրել։ Նախօրեին Հնդկաստանը հաստատել էր, որ Պակիստանի գրոհայինների ճամբարին ավիահարվածներ է հասցրել։ Սա 1971 թվականից հետո առաջին դեպքն է, որ այս պետությունները միմյանց ավիահարվածներ են հասցնում։ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Հասիֆ Գաֆուրը BBC-ին նաև հաղորդել է, որ կործանված օդանավերից մեկի օդաչուին իրենք ձերբակալել են։