A
A
Այլևս երբեք. ՀՀ վարչապետը՝ Սումգայիթի ջարդերի հիշատակման օրվա կապակցությամբ
Թվիթերյան էջում էջում անգլալեզու գրառմամբ Փաշինյանը հիշեցրել է, որ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման օրն է: «1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել ու արտաքսվել են Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայության՝ ինքնորոշման իրենց իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերի: Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը», - գրել է ՀՀ վարչապետը՝ այն ուղեկցելով «այլևս երբեք» հեշթեգով: