Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանն արդեն Թեհրանում է (լուսանկարներ) (տեսանյութ)

Քաղաքականություն
nikolanna

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է հանդիպում նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլա խամենեիի հետ։