Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կինեմատոգրաֆիստների միությունը մտահոգ է հացադուլավոր ռեժիսորի առողջական վիճակով (տեսանյութ)

Հասարակություն
hacadul

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը մտահոգված է 17 օր հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջական վիճակով։ Միությունը առաջարկում է իրավաբանական օգնություն կինոռեժիսորին։ Նա դատի է տվել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, իսկ դատը հետաձգվել է: «Հովհաննես Գալստյանը ժամանակ չունի սպասելու. նրա առողջությունը վտանգված է: Մենք մտահոգված ենք նրա առողջական վիճակով և կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին երկխոսության գալ»,-նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: Կինոռեժիսորը հացադուլ է անում «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման դադարեցման պատճառով։