A
A
Ուսանողները շարունակում են պահանջել ԵՊՀ ռեկտորի հրաժարականը (տեսանյութ)
«100-ամյակն առանց Արամի» ուսանողական քաղաքացիական շարժումը շարունակում է իրազեկման միջոցառումները։ Ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Երեկ նրանք ստորագրություններով նամակ-պահանջագիր էին փոխանցել հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ պահանջելով գումարել նիստ և անվստահություն հայտնել ԵՊՀ ռեկտորին։
Շարժման մասնակիցներն այսօր ևս շարունակելու են իրազեկման երթը և նամակներ են փոխանցելու ԵՊՀ Ֆակուլտետների դեկանատներ՝ ուղղված դեկաններին ու դասախոսներին։