Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրված ենք  առաջարկներ անել վարչապետին և կսպասենք նրա արձագանքին. Մ. Մելքումյան (տեսանյութ)

Քաղաքականություն
melqumyan

Ազգային ժողովում շարունակվում է  քննարկվել կառավարության ծրագիրը: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է կառավարության ծրագրին: Նշում են՝ ծրագրում թվերը քիչ են, ժամկետներ չկա, հասարակությունը չգիտի, թե 5 տարի անց ինչ է սպասվում իրեն: Բացի այս,  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր  Միքայել Մելքումյանը նշում է, որ խորհրդարանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում: «Ծրագիրը պետք  է այնպիսին լինի, որպեսզի թույլ տա խորհրդարանական գործունեության ժամանակ ծրագրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն իրականացնենք»: Խմբակցությունում դեռ որոշում չկա, թե ինչպես են քվեարկելու ծրագրի օգտին: «Այս պահին մենք տրամադրված ենք  առաջարկներ անել վարչապետին և կսպասենք նրա արձագանքին:  Դիտարկմանը, թե կառավարության այս տեսքով ծրագրին տրամադրվա՞ծ են դեմ քվեարկել, Միքայել Մելքումյանը նշեց. «Եթե մեր առաջարկները չընդունվեն, որևէ կերպ կոնսենսուսային եզրեր չգտնվեն, բնականաբար կբխի դրանից»: