Ձախողվում են այն իշխանությունները ում համար ընդդիմության ձայնը լսելի չէ» (տեսանյութ)
Այսօրվա ԱԺ նիստում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթի սկզբում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրում է, որ, երբ իրենք ասում են, որ վիճակը վատ է, պետք չէ դա հասկանալ, որպես մեղադրանք։ «Մենք բոլորս էլ գիտենք, ում շնորհիվ է այդ վիճակը վատ։ Մենք ասում ենք հասկացանք, վատ է, բա ի՞նչ եք անելու դուք՝ այ սրա մասին է խոսքը։ Այնպես, որ մեր քննադատությունների խնդրում եմ չընդունել Ձեր հանդեպ մեղադրանք՝ առկա իրավիճակի համար»,- ասում է պատգամավորը։ Պետրոսյանն անդրադարձավ նաև վարչապետի այն հայտարարությանը, թե քաղաքացին պետք է տնտեսական հեղափոխություն անի։ Նրա կարծիքով, քաղաքացին արդեն հեղափոխություն արել է, սոված մարդը չի կարող տնտեսական հեղափոխություն անել։ «Դուք այս երկու օրը ավել շատ բան ասացիք, քան գրված է ծրագրում, եթե մտածում եք ձեր ծրագիր շատ լակոնիկ լինի, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք»։ Գևորգ Պետրոսյանի կարծիքով, արագաչափերը, կարմիր գծերը, տեսանկարահանող սարքերը հանելու խոստումները չիրականացվեցին, որովհետև գրավոր ձևով արձանագրված չէին. «Մի բան գոնե հաշվի առնելո՞ւ եք ընդդիմության ասածից, թե՝ ոչ, որ մենք էլ մեզ այստեղ իրացված զգանք։ Ձախողվում են այն իշխանությունները ում համար ընդդիմության ձայնը լսելի չէ»։