Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի վարկային բանկում ռումբի մասին ահազանգ է եղել

Քաղաքականություն
moskva

Մոսկվայի վարկային բանկից տասնյակ մարդիկ են տարհանվել՝ շենքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Բանկը գտնվում է Մոսկվայի Լենինգրադյան պողոտայում, շենքից շտապ տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այլ այցելուները, որոնք այդ պահին գտնվել են ներսում: Ներկա պահին ստուգումներ են կատարվում բանկի բոլոր սրահներում: Վերջին շաբաթներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում շենքերի ականապատման կեղծ ահազանգերի պատճառով մինչ օրս տարհանվել է 190 000 մարդ, որոնցից 47 000-ը մայրաքաղաք Մոսկվայում: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս դեպքը անվանել է «ռումբի տեղադրմամբ սադրանքի նոր ալիք»: Միայն անցյալ երեքշաբթի ՌԴ 220 տարբեր հաստատություններից ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել: