Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է

Քաղաքականություն
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:  Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն