A
A
Ռեստորանատերերը քննարկել են ծխելը կանխարգելող օրինագիծը (տեսանյութ)
Հայկական ռեստորանային միության անդամները քննարկել են «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ։ Քննարկումը բավականին երկար է տեւել։ «Օրենքի նախագծի մեջ ներկայացված կարևոր կետերի և ձևակերպումների մասով ունենք միասնական կարծիք: Մեզ էին միացել նաև նարգիլեի վաճառքով զբաղված ընկերությունները»,- տեղեկացնում է միությունը: Շուտով այն կամփոփվի՝ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ առաջարկվում հանրային սննդի վայրերում արգելել ծխելը։