A
A
Մանվել Գրիգորյանը կմնա հիվանդանոցում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը բժիշկների հսյողության տակ է։ «Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, առողջության վատացման հետևանքով», - այդ մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Բժշկական կոնսոլիումը համարել է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա։ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։ Արսեն Մկրտչյանը նշեց նաև, որ գեներալ Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել մոտ 1 շաբաթ առաջ։ Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ, իսկ գործը քննվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ։